Առողջապահություն 4.2012
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Առաջնայինը հիվանդությունների կանխարգելումն է...
Հարցազրույց ՀՀ առողջապահության նախարարության և Երևան քաղաքի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան,պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի հետ
Դուք ճանաչված և հմուտ վիրաբույժ եք, լավագույններից մեկը Ձեր ոլորտում: Միայն Շուքուրյան ազգանունն արդեն բավական է ներկայանալի լինելու համար, սակայն Դուք ունեք նաև մի շարք կոչումներ ու պաշտոններ, նախաձեռնողն եք միջազգային բազմաթիվ միջոցառումների: Ընթերցողին, անշուշտ, կհետաքրքրի Ձեր գիտական գործունեությունը ևս: Նշեք, խնդրեմ, Ձեր տիտղոսների ցանկը:
- ՀՀ ԱՆ և Երևան քաղաքի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան (ՔԿԱ), Երևանի պետական բժշկական համալսարանի ՔԿԱ ամբիոնի վարիչ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի նույնանուն բաժանմունքի վարիչ, ՔԿԱ հայկական ասոցիացիայի նախագահ, գլխի և պարանոցի վիրաբուժության միջազգային ակադեմիայի հայկական մասնաճյուղի նախագահ, ՔԿԱ միջազգային ընկերության ազգային մասնաճյուղի պատասխանատու, բ.գ.դ., պրոֆեսոր, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ՀՀ վաստակավոր բժիշկ, ՀՀ նախագահի մրցանակակիր:
Ձեր մասնագիտական հաջողությունների մասին խոսելով, չենք կարող շրջանցել Ձեր հոր` Կիմ Շուքուրյանի վաստակը, ում մինչ այսօր ակնածանքով են հիշում ոչ միայն նրա հիվանդները, այլև աշակերտները:
- Հպարտությամբ եմ ասում, որ ես էլ եմ նրա աշակերտը: Հայրս առաջինն էր Հայաստանում, որ 1957թ. կատարեց լսողությունը վերականգնող վիրահատություններ և այդ մեթոդը մինչև այսօր էլ կիրառվում է ու մենք այս գործում հետ չենք մնում աշխարհի առաջատար կենտրոններից: Նրա կողմից առաջարկվել են քրոնիկական տոնզիլիտի ախտորոշման և բուժման, կոկորդի նորագոյացությունների միջամտությունների, քթի և հարակից խոռոչների վիրահատության նոր մեթոդներ, որոնք այժմ էլ կիրառվում են: 1962-1990թթ. ղեկավարել է ԵՊԲՀ ՔԿԱ ամբիոնը, հեղինակ էր մի շարք գիտական աշխատանքների, առաջինն էր, որ առաջարկեց քմային նշիկների քրոնիկական բորբոքման դեպքում սպիրտային լուծույթով բուժման եղանակը, որը կիրառվեց ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում:

Ձեր բնագավառին վերաբերող մասնագիտական ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունեցել այսօր:
- Ներկայումս կատարելագործված և նորագույն շատ սարքավորումներ ունենք: Մենք առաջինն ենք օգտագործել ներդիտակները և° զննման, և° վիրահատության ժամանակ:
Այո, տեխնիկական սարքերի, գործիքների օգտագործումն արդի բժշկության համար պարտադիր են: Իսկ մասնագիտական փորձն ու հմտություննե՞րը...
- Անշուշտ, դրանք պարտադիր են, սարքավորումները պետք է ունենան օժանդակ դեր: Միայն սարքավորումների տվյալների վրա հիմնվելը քիչ է: Բուժումը համալիր մոտեցում է պահանջում:
![]() |
![]() |
![]() |
Դուք միայն վիրահատակա՞ն մեթոդի կողմնակից եք:
- Նախ և առաջ ես կողմնակից եմ հիվանդությունների դեղորայքային բուժմանը և միայն խիստ անհրաժեշտության դեպքում եմ դիմում վիրահատության: Օրինակ, ես խստիվ դեմ եմ մանկահասակ երեխաների նշիկների վիրահատմանը, որը համատարած կատարվում էր խորհրդային տարիներին, անկախ նրանից` հիվանդ էին երեխաները, թե ոչ: Տարիներ անց կատարված ուսումնասիրություններով պարզվեց, որ վիրահատված մեծ թվով երեխաների մոտ կան իմունադեֆիցիտային խնդիրներ:
Ինչպիսի՞ համագործակցություն է ծավալվում օտարերկրյա մասնագետների հետ` ծանրալսության և խլության բուժման գործում:
- Հայաստանում գործում է երկու պետական ծրագիր` խխունջային ներպատվաստման և նորածինների աուդիոլոգիական սկրինինգը, որոնք անցկացվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի ՔԿԱ բաժանմունքում և «Արաբկիր» բժշկական կենտրոնում: Ի դեպ, այս տարի լրացավ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ՔԿԱ բաժանմունքի 20 տարին: Ծրագրերի նախաձեռնողներն են առողջապահության նախկին նախարարներ Արա Բաբլոյանն ու Հարություն Քուշկյանը, ինչպես նաև ֆրանսահայ բժիշկների միությունը: Գիտական ղեկավարն է պրոֆեսոր Եղիա Կարապետյանը Փարիզից, որը հանրահայտ Տրուսսո հիվանդանոցի կլինիկայի ղեկավարն է: Սերտորեն համագործակցում ենք ֆրանսիացի գործընկերների հետ: Մեր աշխատակիցները մասնագիտանում և կատարելագործվում են այդ կլինիկայում, որտեղից ստանում ենք նաև բուժսարքավորումներ:
![]() |
![]() |
![]() |
Համագործակցում ենք նաև այլ երկրների առաջատար մասնագետների հետ: 2004թ. Հայաստանում առաջին անգամ կատարվեցին ականջի խխունջի ներպատվաստումներ` ամերիկացի հայտնի UCLA կլինիկայի ՔԿԱ վիրաբույժ Ակիրա Իշիյամայի հետ համատեղ: Դա իրականացվեց հայկական միջազգային բժշկական հիմնադրամի ղեկավար Սալպի Ագարակյանի և ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնի ղեկավարության` պրոֆեսոր Հ. Քուշկյանի ու Ն. Մամիկոնյանի ջանքերի շնորհիվ:
Ըստ վիճակագրության, որքա՞ն է լսողության արատներով նորածինների թիվը:
- 1000 նորածնից երեքը ունենում են ծանրալսության հետ կապված խնդիրներ:
Այժմ իմպլանտների միջոցով կարելի է հաղթահարել այդ բնածին արատները: Որքա՞ն արժե նման միջամտությունը:
- Ամենաթանկը հիմնականում իմպլանտներն են, որոնք արտադրվում են COCHLEAR ֆիրմաjի կողմից: Իմպլանտն արժե 16 հազար եվրո:
Վատ թիվ չէ...
- Ինչպես տեսնում եք, Հայաստանի համար դա հատուկ գին է: Պետության կողմից տրամադրվում է 5 միլիոն 400 հազար դրամ, մոտ 10000 եվրո: Բայց մինչև վիրահատությունը և վիրահատությունից հետո կան փուլեր, որոնք պահանջում են մասնագետների` սուրդոմանկավարժների միջամտությունը:
Կարո՞ղ է, արդյոք, վիրահատված հիվանդը, որն արդեն լսում է, խոսել, հաղորդակցվել շրջապատի հետ և արդյո՞ք Հայաստանում կան որակյալ մասնագետներ:
![]() |
![]() |
![]() |
- Արդեն կան, նրանք մասնագիտացել են միջազգային տարբեր կենտրոններում և այժմ իրենք են դասընթացների միջոցով նախապատրաստում նոր մասնագետներ: ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնի բաժանմունքն այժմ կլինիկական մասնագետներ է պատրաստում, համագործակցելով տարբեր երկրների բուժհաստատությունների հիմնադրամների և այլ կառույցների հետ: Դրանց թվումն են Գերմանիայի Դաշնության DAAD-ը, Ավստրիայի, Իտալիայի, Շվեդիայի հաստատությունները և, իհարկե, աուդիոլոգիայի և պրոթեզավորման ՌԴ ազգային կենտրոնը, որը ղեկավարում է պրոֆեսոր Գեորգի Տավարտկիլաձեն: Հենց այս կենտրոնն օգնեց մեզ իրագործելու վերը նշված երկու ծրագրերը:
Միջազգային համաժողովները որքանո՞վ են օգնում մեր մասնագետներին:

- Այդ համաժողովները ևս մի միջոց են կուտակված գիտելիքներն ու փորձը գործնականում կիրառելու համար: Այս տարի հոկտեմբերին Երևանում տեղի ունեցավ քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի «Գլխի և պարանոցի վիրաբուժություն և քիթ-կոկորդ-ականջաբանություն» միջազգային ակադեմիայի տարեկան 26-րդ գիտաժողովը, որը կազմակերպել էր Հայկական քիթ-կոկորդ-ականջաբանության ասոցիացիան: Գիտաժողովին մասնակցում էին Սլովենիայից, Իտալիայից, Ուկրաինայից, Ավստրիայից, Շվեդիայից, Ղազախստանից և տարբեր այլ երկրներից ժամանած մասնագետներ: Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին քիթ-կոկորդ-ականջաբանությանը վերաբերող արդիական հարցեր, արծարծվեցին բուժման ժամանակակից մոտեցումները, կարևորվեց փորձի փոխանակումն ու կադրերի պատրաստումը:
25.01.2013 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
22.01.2013
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ








